«ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել։ Ու սա այն դեպքում, երբ Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ոչ միայն մեքենաներ է ներկրում, այլև հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարս»-ի, «Նեսթլե»-ի և այլոց պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։
Սակայն նրա ունեցվածքը փաստաթղթերով ընդամենը 1մլն 122 հազար 150 դրամ գումար է։ Իսկ որպես եկամուտ, նա հայտարարագրել է տարեկան 3.1 մլն դրամ աշխատավարձ ու 4 մլն դրամ նվիրատվություն»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել