Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Ռոստովյան-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Բաղմանյանի վարած Toyota Camry մակնիշի 66 SS 999 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գրիգոր Ավագյանի վարած ВАЗ 11183 մակնիշի 14 UO 939 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Camry-ն բախվել է էլեկտրասյանը, իսկ ВАЗ 11183 -ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել