ՆԱՏՕ-ն Վրաստանին համարում է օրինակելի մոդել հետխորհրդային երկրների համար. ՌասմուսենPanorama.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն համարում է, որ հետխորհրդային երկրների համար Վրաստանն ամենալավ օրինակն է, որը զինվորներ է տրամադրում դաշինքի ռազմական օպերացիաների համար և պատրաստվում է մտնել կառույցի մեջ: Այս մասին ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:

«Վրաստանը մոդել է ամբողջ տարածաշրջանի համար, որն անվտանգության արտահանող է և պատրաստ է գործնականում իրագործել իր եվրաատլանտյան ինտեգրման ձգտումները»,-հայտարարել է Ռասմուսենը` բացելով Վրաստանի հանձնաժողով-ՆԱՏՕ պլանային նիստը: 

«Անվտանգության արտահանող» տերմինը ՆԱՏՕ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել անվանելու համար այն երկրներին, որոնք չեն մտնում կառույցի մեջ, սակայն տրամադրում են իրենց զինվորներին դաշինքի հրամանատարությանը` ռազմական գործողություններին մասնակցելու համար, առաջին հերթին Աֆղանստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել