Untitled-1

Հեղինակավոր HELLO ամսագիրը կազմել է ֆուտբոլիստների ամենագեղեցիկ զուգերի տասնյակը: Հարսանիք բլոգն էլ սիրով Ձեզ է ներկայացնում նրանց: Ամենագեղեցիկը զույգը ճանաչվել է Քրիշտիանո Ռոնալդոյի և Իրինա Շեյքի զույգը՝ իր ետևում թողնելով երկար տարիներ այդ ցուցակը գլխավորած Բեքհեմների զույգին:

Այսպիսով՝

1. Քրիշտիանո Ռոնալդո և Իրինա Շեյք 

Криштиану и Ирина

Իսկապես խիստ համահունչ զույգ: Շեյքը ներկա է իր զուգընկերոջ բոլոր խաղերին, նրանք միասին են ամենուր: Ով չի՞ հիշում «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Շեյքի՝ իր սիրելիին աջակցությունը:

2. Դևիդ Բեքհեմ և Վիկտորիա Բեքհեմ

Дэвид и Виктория Бэкхем

Իսկապես հարգանքի արժանի զույգ: Ամուսնացած են արդեն 15 տարի, ունեն 4 երեխա և ամենուր միասին են:

3. Ժերար Պիկե և Շակիրա 

Шакира и Жерард Пике

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպանը և երգչուհի Շակիրան հենց ֆուտբոլի աշխարհի առաջնությանն էլ ծանոթացել են: Նրանց սիրուն և համատեղ երջանկությանը չի խանգարում անգամ այն, որ Պիկեն 10 տարով երիտասարդ է Շակիրայից:

4. Լեոնել Մեսսի և Անտոնելա Ռոկուցո 

Месси

2012-ին ծնվեց նրանց որդին: Ռեկորդային քանակի մրցանակներ ստացած ֆուտբոլիստը իսկապես երջանիկ է:

5. Իկեր Կասիլիաս և Սարա Քարբոներո 

Икер Касильяс и Сара Карбонеро

Ֆուտբոլիստի և լրագրողուհու սիրային կապը սկսվեց այն օրը, երբ Սարան «Ռեալի» կապիտանից հարցազրույց էր վերցնում: Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ այդ օրը. սրված էմոցիաների հիման վրա Կասիլիասը վիճաբանություն սարքեց, իսկ հետո վարդերի փնջով շտապեց ներողություն խնդրել Սարայից: Կարծես թե դա հաջողվեց նրան Wink: 2014-ին ծնվեց նրանց որդին:

6. Սթիվեն և Ալեքս Ջերարդ

Джеррард

Լիվերպուլի կիսապաշտպանը և նրա մոդել կինը, պատկերացնո՞ւմ եք, երեք աղջիկ են մեծացնում: Գաղտնի հանդիպումներից հետո նրանք 2007-ին վերջապես ամուսնացան:

7. Ֆրենկ Լէմպարդ և Քրիստին Բլիկլի 

Лэмпард

Եվս մեկ հաջողված սիրո պատմություն՝ այս անգամ «Չելսիի» փոխկապիտանի և հեռուստահաղորդավարուհու միջև: Նրանք արդեն երկու է՝ նշանված են:

8. Ուեյն Բրիջ և Ֆրենկի Սէնֆորդ 

Бридж

Երգչուհու և ֆուտբոլիստի սիրո առհավատչյան դարձավ 2013-ին ծնված նրանց որդին: Մինչ այդ Ույենը ամուսնացած էր, սակայն սկանդալային բաժանությունը վերջ տվեց նրա և առաջին կնոջ հարաբերություններին:

9. Գարեթ Բեյլ և Էմմա Ռիս-Ջոնս 

Гарет Бэйл и Эмма Рис-Джонс

Նրանց սիրո պատմությունը երկար տարիների կյանք ունի: Նրանք ծանոթացել են դեռ պատանի տարիքում: Այսօր զույգը դաստիարակում է իրենց դստերը: Այս զույգին շատ դժվար է ներքաշել որևէ սկանդալի մեջ, որովհետև Գարեթը այնպես է պաշտպանում իր ընտանիքը, որ որևէ պապարացի չի կարողանում ներխուժել նրանց կյանք:

10. Պիտեր Քրաուչ և Էբբի Քլէնսի 

Крауч

2006 թվականից հանդիպող զույգը 2011-ին ամուսնացավ: Մոդելի և ֆուտբոլիստի ամուսնությունը շատերը անհավատորեն էին մոտենում, սակայն փաստ է, որ նրանք արդեն երկու դուստր ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել