Armnewstv.am-ը գրում է.
Համայնքի ղեկավարի ընտրությունը Ղազախստանի հայ համայնքը բաժանել է 2 մասի: Մի կողմում մեծահարուստ բիզնեսմեն Արտյուշա Կարապետյանն է` իր թիմով, մյուսում` նրա ընդդիմախոսները: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ դրությունը խիստ լարված է: Սա հերքեց համայնքի ղեկավարը, ասում է` թեթև անհամաձայնություն է եղել համայնքային ժողովի ժամանակ: Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի տեղեկությամբ` ժողովի ժամանակ Կարապետյանը հրաժարական է տվել ու հայտարարել, որ չի մասնակցելու ընտրությանը: Հետո միտքը փոխել է ու արտահերթ ընտրությանը ներկայացրել իր թեկնածությունը: Մեծահարուստ բիզնեսմենը վերընտրվել է, հակառակորդներն ընտրությունը ոչ լեգիտիմ են հայտարարել: Ալմա Աթայի Սբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Մարկոսը հայտնել է, որ Արտյուշա Կարապետյանը փակել է եկեղեցին` նորոգելու պատճառաբանությամբ: Քահանային դուր չի գալիս, որ մեծահարուստը խառնվում է եկեղեցու գործերին, նույնիսկ պահանջում է ներկայացնել աշխատանքի գրաֆիկը: Գործին խառնվել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը: Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը կարծում է` սա աթոռակռիվ չէ. Կարապետյանը ճանաչված բիզնեսմեն է, նրա արածը ևս մեկ անգամ իշխանությունը ցույց տալու միջոց է:
Սփյուռքի նախարարի տեղակալը հնարավոր է համարում, որ այս միջադեպից հետո համայնքում ևս մեկ ասոցիացիա կհիմնվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



