Ըստ ոստիկանության աշխատակիցների, ովքեր հետաքննություն են անցկացնում ինքնասպանության մանրամասները պարզելու համար, հսկայական վահանակը դրվել է ծանրաբեռնված երթևեկության պատճառով: Ոստիկանության աշխատակիցները հավատացած են, որ մի շարք մարդիկ տեսել են դիակը, սակայն ոչ ոք իրենց չի հայտնել այդ մասին: Ոստիկանության ներկայացուցիչ Լեյ Հսինգն ասել է. «Նախքան դիակը նեխած մսի զանգված կդառնար, անցորդները կարող էին գլխի ընկնել, որ վահանակից կախվածը մարդու դիակ է: Կարելի է ենթադրել, որ այն մարդիկ, ովքեր տեսել են դիակը, կարծել են, որ դա ճարպիկ գովազդային հնարք է՝ նախատեսված մարդկանց ուշադրությունը գրավելու ու նրանց հանկարծակիի բերելու համար:
Ոստիկաններն ասում են, որ շատ դժվար կլինի պարզել ինքնասպանության պատճառը: Մինչ օրս չի հաջողվել պարզել, թե դա ում դիակն է: Անգամ հանգուցյալի սեռը հայտնի չէ: Ներկայումս դիակը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում: Ոստիկանները նշում են, որ հնարավոր է, որ թռչունները կերած լինեն դիակի մարմնի մի մասը:



