Yerkir.am-ը գրում է.
Այսօր լրանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ հիշատակի արարողություն է եղել Հրաչ Մուրադյանի հայրենի գյուղում` Պռոշյանում: Պռոշյանցիները խնկարկել են սպանված գյուղապետի գերեզմանի մոտ, տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն: Ոգեկոչման արարողությունից հետո գերեզմանոցից իջնելիս մի խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը` պահանջելով, որ ներկայանան ՀՀ ոստիկանապետը և գլխավոր դատախազը: Պռոշյանցիները բողոքում են, որ իրենց գյուղապետի սպանությունից մեկ տարի անց հանցագործությունը դեռևս չի բացահայտվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/64809.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել