Հետաքրքիր միտք է չէ՞: Ի դեպ այս ենթադրությունն իրական հիմքերի վրա է արված: ԱՄՆ պլաստիկ վիրաբույժները հաստատում են, որ Facebook սոցիալական ցանցի ու Skype տեսակապերի ծառայությունների պատճառով պլաստիկ վիրահատությունների թիվն աճել է: Բանն այն է, որ մարդիկ ձգտում են ֆոտոգենիկ երևալ: Նյույորքցի պլաստիկ վիրաբույժ Ադամ Շաֆները Mashable.com-ին տված հարցազրույցում մեջբերել է հաճախորդներից մեկի խոսքերը. «Ես գեղեցիկ եմ, սակայն ինձ դարձրեք այնպիսին, որ գեղեցիկ լինեմ լուսանկարներում»:
Վերջին շրջանում նամանավանդ հայ աղջիկների՝ գեղեցիկ երևալու մոլուցքն անհավանական չափերի է հասել: Չեմ ճանաչում մի աղջիկ, ով չասի, որ ամռանը պատրաստվում է քիթը վիրահատել: Ով էլ չի ասում, արդեն վիրահատել է: Չնայած մերոնք ֆոտոշոփի գործում բավական վարպետացել են, բայց ամեն անգամ քիթը, ականջների կամ մեկ այլ տեղը փոփոխելիս կարծում եմ ենթագիտակցաբար իրենց մեջ զարգացնում են այն միտքը, որ պարտադիր վիրահատվել է պետք: Ամեն դեպքում գեղեցկանալուն ես բնավ էլ դեմ չեմ: