Միշոյի, Իվետա Մուկուչյանի, Ֆելիքս Խաչատրյանի, Գրիշա Աղախանյանի, Արտո Թունջբոյաջյանի դաջվածքների պատմությունները իմացեք մեր այս նյութից:
«Tatoo Art club» դաջվածքի մասնագիտացված կենտրոնի մթնոլորտը մեր պատկերացրածի նման այդքան էլ ախով ու վախով չի լցված:
ArmՏtar.am-ը հյուրընկալվել էր կենտրոնի տնօրեն Գագիկ Մկրտչյանին՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես են ծնվում ամենատարբեր դաջվածքներն ու մի քիչ էլ «բամբասելու» հայ հայտնի մարդկանց դաջվածքների մասին:
Հայտնիների առեղծվածային դաջվածքների պատմություններն առաջինը կպատմի ArmՏtar.am-ը:
Կհիշե՞ք հայտնիներից առաջինը ում հետ սկսեցիք աշխատել:
Չեմ կարող ասել՝ ումից ամեն ինչ սկսվեց, որովհետև տասը տարի առաջ էր, և առաջին գործերը չեմ կարող հիշել, թե ում վրա եմ արել: Ամեն ինչ շատ կամաց է սկսվել, որովհետև 10 տարի առաջ ոչ ոք դաջվածք չէր անում, շատ քիչ համարձակ մարդիկ կային, որոնց թվում էր նաև Ֆելիքս Խաչատրյանը: Այ Ֆելիքսը շատ հին դաջվածք անողներից է, ով միանգամից ունեցավ շատ տարբեր պատկերներ: Այն ժամանակ, երբ ոչ մեկ իր վրա գրվածքներ չէր գրում, նա առաջիններից էր :
Շատ հայտնի մարդկանց եք դաջվածքներ արել , Ձեր կարծիքով ու՞մ հետ է եղել ավելի հեշտաշխատելը:
Ասեմ Ձեզ, բոլոր մարդկանց հետ էլ շատ հեշտ է աշխատել, եթե կարողանում ես մարդկանց տեսակները ճանաչել ու փորձել հասկանալ՝ ով ինչ ճաշակի տեր մարդ է: Պետք է կարողանաս ճիշտ շփվել, առաջին երկու հարցը, որ իրեն տաս, արդեն պարզ կլինի, թե ինչպես ես երրորդ հարցը տալու:
Ի՞նչ եք հարցնում մինչև աշխատանքը սկսելը:
Շատ հնարավոր է ուղղակի հարցնեմ` ի՞նչ ես կերել այսօր: Ընդհանրապես թեմայի հետ կապ չունեցող մի բան: Մարդու ռեակցիայից և տված պատասխանից հասկանում ես իր հետ ինչպես կարելի է շարունակել:
Դեպքեր գրանցվե՞լ են, որ դաջվածքն անելուց հետո դժգոհեն և ուզենան ջնջել:
Եղել են նման դեպքեր, ճիշտ է, շատ քիչ, բայց եղել են: Օրինակ, մի քանի օր առաջ մի աղջիկ, ում վրա արվել էր ինչ-որ դաջվածք, որը վատ արձագանք էր ստացել իր ընկերական շրջապատում, եկել էր փոխելու:
Իսկ հանրությանը հայտնի մարդկանց հե՞տ :
Ոչ, հայտնիների հետ դեռ նման դեպքեր չեն գրանցվել: Հայտնիներից կան մարդիկ, ովքեր ունեցել են դաջվածքներ նախկինում արված, թեկուզ բանակում, օրինակ Մենչը կամ Գրիշա Աղախանյանը, ովքեր եկել են փոխելու, բայց որ մենք արած լինենք տարիներ առաջ կամ վերջերս և փոշմանած լինեն, նման բան չի եղել:
Առհասարակ ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայտնի մարդիկ: Նկատե՞լ եք հատուկ գծեր,որով իրենք առանձնանում են:
Չէ, հիմա բոլորն են ուզում առանձնանալ: Այսինքն, եթե հայտնի մարդ է, չի նշանակում, որ ինքն ավելի ճաշակով է կամ ավելի օրիգինալ դեմք է, քան մնացած մարդիկ, ովքեր հայտնի չեն: Հիմա բոլորը ձգտում են նրան թեկուզ աբսուրդ որևէ բանով առանձնալ մյուսներից:
Իսկ եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ նրանցից ինչ-որ մեկն այնպիսի դաջվածք է ցանկացել, որ սրտի խորքում մտածել եք՝ լավ էս ինչ անճաշակությու է ուզում, որ անեմ:
Ժամանակին կարող է նման բան մտածեի, բայց հիմա ամեն ինչ շատ է փոխվել: Օրինակ, Արտո Թունջբոյաջյանի վրա արել ենք իր թոռնիկի դեմքը: Ես չեմ սիրում, երբ մարդու դեմք են պատկերում իրենց մարմնի վրա: Ես չեմ սիրում, բայց դա այնպիսի պայծառ մի բան էր և մարդու ցանկությունն էլ այնքան մեծ էր, որ ես էլ հաճույք ստացա, ու շատ օրիգինալ նկար ստացվեց:
Ինչո՞վ է պայմանավորված, որ դիմանկար անել չեք սիրում :
Ինձ մոտ դիմանկար դաջվածքը, գերեզմանի քարի հետ է ասոցացվում: Պետք չի անել քեզ հարազատ մարդու դեմքը և այդ մարմնով գնալ տարբեր վատ բաներով զբաղվելու՝ հարազատ մարդուն էլ հետդ քարշ տալով: Այսինքն, ինքը միշտ քեզ հետ, քո կերած վատ բաներին սկսում է ներկա լինել…ծիծաղում է… և ստացվում է, որ դու իրենից թաքուն էլ ոչ մի բան չես կարող անել: Կապ չունի, տվյալ մարդը կա թե չկա, եթե իրեն պատկերում ես մարմնիդ, ինքն արդեն քո հետ է:
Առհասարակ ինչպե՞ս է լինում դաջվածքի ընտրությունը. իրենք են պատրաստված գալիս, թե՞ Ձեզ են վստահում:
Համատեղ: Գալիս են և սկսում ենք հասկանալ` ինքն ինչ մտադրություն ունի, ինչ է տեսել, որ հավանել է կամ ինչ երազ է տեսել, ինչ մտքի հետ է ուզում կապի կամ ինչ է ուզում ընդգծել իր դաջվածքով, ուզում է ուղղակի թիթիզանա՞լ, թե՞ ուզում է իմաստով բան անել:
Շարունակությունն՝ այստեղ