Ծիծաղը կփրկի աշխարհը կամ կկործանի:

Հրաշալի քառյակը որոշել է երեք օր հանրահավաք անել: Էլ բան ու գործ չկա, հիմա էլ 3 օր պետք ա հրապարակը պարալիզացնեն ու նույն բանի մասին, ինչ խոսում են ԱԺ-ում, խոսեն այստեղ: Բակադ, 3 օր հանրահավաք ու եսիմ ինչ: Ստեղ գոնե կշահեն արևածաղիկ վաճառող տատիկները ու գոնե երեք օր գործ կանեն: Հանրահավաքի անունն էլ կարա լինի «Քառյակը՝ հանուն տատիկների բիզնեսի»:

ՍԴ-ն Սանտա-Բարբարային տվեց անցավ: Ընդեղ գործողությունները մի սենյակում էին ընթանում, ստեղ ՍԴ շենքում, կամ ոնց կասեին մեծերը, ՍԴ-ն դառավ ռուսի «Песле Завтран»-ն. այ ախպեր, կամ «ДА» կամ «НЕТ», ինչ մի երկարացնելու կարիք կա՞:

Քեսաբի հետ կապված լուրերը հետաքրքիր զարգացումներ են ունենում: Քեսաբցիները ավելի հանգիստ են իրենց զգում, քան տեղի հայերը: Ժողովուրդ, արդեն ինքնակազմակերպվել ենք ու մեր կարացածի չափով օգնում ենք: Պետք չի Քեսաբի դեպքերի վրա ինքնահաստատվել:

Ժիրինովսկին լուրջ հոգեբուժարանի կարիք ունի: Էտ մարդը կռիվ անելու համար մեկ ա: Հիմա էլ ուզում ա, որ հայերը հետը կռվեն կամ Սալավյովը մի երկու սիրուն բառ ասի: Ախպեր, յան տուր Արցախից, մեկ ա խոսացածդ անիմաստ ա: Գնա քո ՌԴ-ի հարցերով զբաղվի:

Ծիծաղը դեմքի զարդն է, ծիծաղը դեմքի վարդն է, ով չի ծիծաղում հաճախ, նա ամենատխուր մարդն է: Երեկ ապրիլի մեկն էր. ժողովուրդ, պետք չի ապրիլի մեկը քաղաքականացնել. ուրախացեք, ժպտացեք ու եղեք երջանիկ: Որպեսզի աշխարհը մի քիչ ժպտա ու մարդիկ ավելի քիչ տառապեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել