Ինչո՞ւ չենք ազերիների դեմ վատ տրամադրված Թուրքմենստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները ավելի խորացնում: Թուրքմենները Կասպից ծովի մի քանի հանքավայրերի հետ կապված խնդիրներ ունեն ազերների հետ: Նրանց միջև, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ են: Ե՞րբ ենք սովորելու ամեն ինչից մեր օգուտը քաղել: Ազրբայջանը իր ազգային անվտանգության հայեցակարգը կառուցել է այնպես, որ միաժամանակ պատերազմելու է Հայաստանի և Թուրքմենստանի դեմ: Նրանք մեզանից շուտ են տեսել մեր և թուրքմենների բնական դաշնակից լինելու պոտենցիալը: Գուցե տարօրինակ հնչի ասածս. երբ 1995 թ.-ի ամռանը Թուրքմենստանում էի, մի երևույթ նկատեցի, որ չէի սպասում. Արցախում զինադադարը նոր էր ավարտվել, իսկ թուրքմենների համակրանքը մեր կողմն էր: Այո, նրանք ունեն արյունակցական կապեր, նույն կրոնն են դավանում, բայց իրար չեն սիրում: Հիշեք Խոջալուում ազիկների սարքած սպանդը, որ արեցին հայերի վրա գցելու համար: Թուրքմեններին՝ Խոջալուի կոտորեցին, որ գցեն հայերի վրա: Հիշենք լուսահոգի Գուրբան Միրադին, որ Թուրքմենստանից եկավ Արցախում կամավոր կռվելու: Գուրբան Միրադը, կամ ինչպես նրան անվանում էին հայ մարտական ընկերները Բասմաչը, հանգչում է Եռաբլուրում: Ժամանակն է ընդհանուր թշնամու դեմ նաև ռազմական գործակցության գնալ:



