Panorama.am-ը գրում է.
Այսօր ժամը 11:00-ին կհրապարակվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը: Այս մասին տեղեկացրել է ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը:
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



