Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ 35-ամյա Էդգար Մնացականյանն իր կողմից վարած Mercedes մակնիշի 33 PԼ 866 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ -Զանգակատուն ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր մոտ 200 մետր շրջվելով հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ձորից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել են Արարատի հիվանդանոց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել