Կարծում եմ Ձեր ևս մի քնի նոր «հաղորդումներից» հետո, անձամբ ես կդադարեմ հետևլ Ձեր նորություններին: Ասեմ ինչու.
1-Դուք սկսել եք թաց ու չոր խառնել իրար
2-Գնալով Ձեր վարք դառնում է ավելի ագրեսիվ
3-Հայտնի եք դարձել՝ բարի եղեք լսել նաև քննադատողների կարծիքները
4-Ձեր ելույթներում պարբերաբար հնչեցնում եք սպառնալիքներ
5- և այլն...
Նախագիծը լավն է և մի քիչ կոռեկտություն ու զսպվածություն պահպանելու դեպքում կունենաք մեծ հաջողություն:
P.S. - ինձ հետաքրքրում է, թե Դուք Գոռ, ինչու? եք այդպես կոպիտ արտահայտվում կլասնիկցիներին, եթե չգիտեք ասեմ որ այնտեղ գրանցված են նաև բավականին արժանի մարդիկ և Դուք (ավելի ճիշտ Ձեր ամբողջ ստեղծագործական խումբը) ոչ մի բանով առավել կամ լավը չէ նրանցից:
P.S.2- ի դեպ, շրունակելով նման ոճով (ինիկատի ունեմ հայհոյանքների և ցենզուրայից դուրս արտահայտությունների օգտագործումը) Դուք կկորցնեք կին լսարանի մեծ մասը... և քանի որ, կանայք են սերիալների հիմնական լսարանը (համեմատությունը միայն պարբերականության մասով եմ անում) հետևաբար Ձեր նախագիծը կտապալվի... որը. անձամբ ինձ համար շատ ցավալի կլինի:
P.S.3 - Խնդրում եմ պատասխանի առկայության դեպքում պահպանել կոռեկտություն ՝ իմ անձի նկատմամբ, քանի որ մի 5 հոգի արդեն փոշմանել են ինձ վիրավորելու համար (ծանոթ միտք է՞ր):
P.S.(վերջին) հուսով եմ Ձեզ ոչ մի բանով չվիրավորեցի, կրկնեմ, որ Ձեր նախագիծը ինձ դուր է գալիս, սակայն (կարդալ երկրորդ տողից)
Մաղթում եմ Ձեզ հաջողություն և ստեղծագործական երկար կյանք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aspirin.am.7/posts/402910563079731
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել