Allsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի` «Ռեալի» դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեյն Կլոպը հայտարարել է, որ կարևոր է լինելու հնարավորինս ազատ տարածությունների «օգտագործումը»: Կլոպը նաև ցավով է խոսել առաջատար ֆուտբոլիստներից Ռոբերտ Լևանդովսկու բացակայության մասին:

-Մենք հիանալի կազմ ունենք, բայց, ցավալի է, որ մի քանի վնասվածք ստացած ֆուտբոլիստներ կան: Եթե «Ռեալը» մեզ բավականաչափ ազատ տարածություններ տա, ապա կկարողանանք հաղթել: Ցավալի է, որ Լևանդովսկին չի մասնակցելու խաղին, բայց մենք մի բան կմտածենք,-Կլոպի խոսքերը մեջբերել է «Բորուսսիայի» պաշտոնական twitter-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել