Թերևս հասարակական գիտակցությունը , դա արժեհամակարգի հիմնային միակ բույնն է, որը ձևավորվում է համաճարակային ունակություն ունեցող՝ ամենօրյա արդիականացված պահանջների հոսքով: Մեր ժամանակաշրջանի առկա խնդիրներից շատերը հնարավորություն են տալիս կատարել անրադարձ մեր ապագա հասարակության հիմքին՝ մեր երեխաներին: Բոլոր բարեփոխումների, նորընտիր արժեքային համակարգի և պահանջների կրողն ու թիրախը՝ մեր փոքրիկներն են:
Յուրաքանչյուր մարդ, ծնվելով, անցնում է մի քանի սոցիալականացման կազմավորումների միջով՝ ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, համալսարան և, իհարկե, բաց հասարակություն, որոնցից յուրաքանչյուրը իր սոցիալականացմանը համապատասխան սկզբունքները ունի: Ընտանիքը երեխային տալիս է մի քանի հիմնային արժեքների գիտակցում՝ ապահովություն, պաշտպանվածություն, հոգատարություն, հուզական համակարգի փուլային ձևավորում, հարգանք, սեռային ինքնագիտակցում և էլի շատ ու շատ հոգեբանական հիմք ունեցող անձնային և մարդկային որակներ: Երկրորդ համակարգը՝ սոցիալական հմտությունների ձեռքբերման փուլն է, որը իրականացվում է և՛ մանկապարտեզում, և՛ ընտանիքում և զարգացման այլ հաստատություններում: Բայց ամենակարևոր հանգամանքը այն է, թե ինչ սկզբունքով է այն իրականացվում՝ բնականաբար խաղի: Այս մեթոդիկային շատ տարիքային հոգեբաններ են անրադարձել՝ Վիգոտցկի, Օբուխովա, քանի որ այն ունի ունիկալ հնարավորություն երեխային կրթելու, զարգացնելու՝ որպես սոցիալական էակի: Այնտեղ կան թե՛ սոցիալական դերերի արծարծում, թե՛ սոցիալական նորմերի ուսուցում, թե՛ անձնային աճ, թե՛ ինքնաիրականացման խթաններ: Հիմա հետաքրքիր հարց է առաջանում ինձ մոտ՝ որպես հոգեբանի, ով աշխատում է երեխաների հետ և ամեն օր բախվում մայրիկների ձգտմանը՝ իրենց 3-4 տարեկան երեխային տեսնել բացարձակ ինտելեկտուալ ճշգրիտ հարթության վրա:
Սիրելի մայրիկներ, ո՞րքանով է ճիշտ երեխայից խլել հիմնային զարգացման հիմք հանդիսացող մանկությունը, որը դրսևորվում է խաղում, և տալ երեխային ինչ-որ գիտելիքներ, որոնք առանց այդ էլ ուսուցանվելու են այլ սոցիալական համակարգում և ամենակարևորը՝ տարիքային համապատասխանությունը հաշվի առնելով; Փորձեք ինքներդ ձեզ հարց տալ. Դրանով դուք բավարարում եք ձեր երեխայի ցանկությունը, թե՝ հասարակական պահանջը: Ո՞րն է ավելի կարևոր:
Մանկական հոգեբան՝ Կամիլա Խաչատրյան



