էն, ինչ կգրեմ հիմա, գուցե ինչ-որ մեկին պետք կգա, իսկ եթե մեկին էլ պետք գա, ուրեմն կյանքս իզուր չի անցնում...Ու չասեք «էս ով ա? ում տեղն ա իրան դրել ? ում ա հետաքրքրում քո կարծիքը» ? , որովհետև եթե դուք սա կարդում եք, արդեն նշանակում է, որ ձեզ հետաքրքիր է, այլապես ձեր մտքում կասեիք «յախք» ու կանցնեիք առաջ. էնպես որ ավելի մի հիմարացեք ամեն անգամ կարդալուց հետո` գրել, որ ձեզ չի հետաքրքրում իմ կարծիքը :ՃՃՃՃՃՃՃՃ
Ես երբեք ոչինչ այս կյանքում չեմ բացառում, կասկածում եմ անգամ սեփական ստվերիս, այդպես հեշտ չի ապրելը, բայց կան որոշակի ցուցանիշներ, որ օգնում են մի քիչ կողմնորոշվել կասկածների մեջ ու նժարը մի փոքր թեքել որոշակի կողմ. ամենացայտուն ցուցանիշը, որ ես չեմ սխալվել, ֆեյքերի գրոհն է, ու որքան հզոր է այդ գրոհը, որքան նողկալի են հայհոյանքները, այնքան ես ճիշտ եմ, քանզի-վասնզի հիմարություններին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, մտքում նախատում ու անցնում է առաջ, իսկ եթե իսկապես զայրացած է` համոզված լինելով իր ճշմարտացիության ու քո սխալականության մեջ ̀ ներկայանում է, ասում է ես էսինչն եմ ու դեմքիդ ասում եմ քեզ, որ դու էսինչ ես, հարցեր ունես, արի իրար տեսնենք :Ճ ես, կին լինելով հանդերձ, միշտ էդպես եմ արել, էլ ուր մնաց տղամարդը չանի :Ճ իսկ եթե կարծում է, որ ուղեղ ունես, բայց այս հարցում սխալվում ես, ապա քննարկում է հետդ հարցը , բացատրում և գալիս եք որոշակի եզրակացության. ես, եթե սխալվում եմ, ներողություն եմ խնդրում և շնորհակալ եմ լինում, որ ինձ հուշեցին այն, ինչ ես չէի նկատել....
հիմա այսքան երկար կանգ առա այս թեմայի վրա, որ հիմնավորեմ համոզվածությունս: Թանկագիններս, ոչ ոք ձեզ չի մեղադրում սրտացավ լինելու մեջ, իմ ասած «ամոթը» գտավ իր հասցեատերերին, դրա վառ ապացույցը նշեցի վերևում, իսկ նրանց, ում չէր վերաբերում, այսինքն շարժման մեծ մասին, որոնք դարձան միջազգային ավանտյուրայի զոհ, ուզում եմ հուշել սեփական տարբերակներս.
նախ` միթե ձեզ կասկածելի չթվաց, որ բոլոր այն ակտիվիստները`տեղական թե արտաքին, հայտնի թե անհայտ, որ ձեր բոլոր խնդիրներին լավ թե վատ անդրադառնում էին, անմասն մնացին այս ամենին, փոխարենը միացան նրանք, ովքեր երբևիցե որևիցե ակցիայի, շարժման կամ խնդրի քննարկման չէին միացել ?
ով միացավ ? Շերը, որը երբեք որևէ հայկական խնդրի չի միացել, չի էլ նշում իր հայկական ծագման մասին... մեծ կին է, հիշեցրեց իր մասին
Քիմ Քարդաշյանը? աղջիկը ծագումով լիբանանահայ է, պիտի լցվեր, և երբևէ աչքի չի ընկել իր խորիմաստ ու դիվանագետ վերլուծություններով, չի կարող լինել խելացիության չափանիշ, գուցե` գեղեցկության, բայց ոչ խելքի:
Այ Սոլովյովը ինձ համար կասկածելի էր, քանզի միշտ աչքի է ընկել իր խելացիությամբ ու հայասիրությամբ, բայց չմոռանանք նրա ծագման ու ազգության մասին, տվյալ դեպքում նա իր երկրի շահերն է պաշտպանում, և, նկատեմ, որ ցեղասպանություն տերմինը չի օգտագործել:
Սրանք ինձ համար չափանիշ չեն, այ եթե հայ ազգի ցավով ապրող Շարլ Ազնավուրը միանար ու ցեղասպանություն կոչեր, ես լեզուս կկծեի, կամաչեի... ոչ թե նրա համար, որ նա ասաց, այլ, որ ես եմ սխալվել, ինչ-որ բան չեմ հասկացել ... այ նա ինձ համար չափանիշ է, այ նա ցեղասպանության կրողն է և հիանալի գիտե, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում հայ-թուրքական կոնֆլիկտը:
Տեղական աստղերը ինձ շոկի մեջ գցեցին, բայց հուսամ, որ պարզապես չխորացան վտանգավորության մեջ, զգացմունքները խոսեցին, կամ էլ փորձեցին գթասիրտ ու հայրենասեր երևալ և բացառեմ մյուս տարբերակները:
Ասածս ինչ է? կապեք իրար հետ ձեր սիրտն ու ուղեղը. նման հարցերում զգացմունքայնությունը ամենավտանգավոր բանն է , եթե ինչ-որ հարցից գլուխ չեք հանում, հետևեք ձեզ համար հեղինակություն դարձած մեկին կամ մի քանիսին, բայց երբեք ամբողջովին մի վստահեք, հարցին մոտեցեք բոլոր կողմերից, լսեք բոլոր կարծիքները, հետո նոր եկեք եզրակացությունների: Սա միակ տարբերակն է որևէ մեկի գործիքը չդառնալու` անկախ ձեր կամքից:
Եվ հետո - երբեք մի թերագնահատեք ձեր դիմացինին. առավելևս` մի անվանեք դավաճան, դիտեք «Գլուխը Ամպերում» ֆիլմը` դա անելուց առաջ, որովհետև հետո կարող է պարզվել, որ ոչ թե նա է դավաճան, այլ դուք այդ ֆիլմի վերջին` իբր հայրենասեր տխմարներից եք. սա միայն կհասկանան նրանք, ովքեր դիտել են կամ կդիտեն :
Միշտ ուշադրություն դարձրեք այն մարդկանց կարծիքին, որոնց գովում կամ փնովում են ֆեյքերը. դա նշանակում է, որ նրանք կամ պատվեր են կատարում` գովելու դեպքում, կամ կանգնել են ինչ-որ մեկի կոշտուկին` հայհոյելու դեպքում, կամ ֆեյքերը, գովելով, որոշել են ձեզ շեղել. ամեն դեպքում` եթե կա ֆեյք, դա արդեն կասկածելի է: Հա, չմոռանամ խոսքս ուղղել ֆեյքերին-հարգելիներս, ինովացիոն տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ձեզ բացահայտելը մեկից մեկ է, նույնիսկ եթե մեկանգամյա օգտագործման համար եք բացել ձեր ֆեյքը, իսկ ես ունեմ մի վատ սովորություն- երբեք չեմ ջնջում ոչ մի հաղորդագրություն, հատկապես` կասկածելի կամ տհաճ, իսկ ձեր բացահայտման ժամանակ, ցանկությանս դեպքում, ձեզ և ձեր պատվիրատուների հետ գործնականում կարվի այն, ինչը դուք միայն ի վիճակի եք գրել` ձեր իսկ գրած սցենարով:Ճ իսկ այս ասածիցս հետո, եթե հարցեր ունեք, բոլորդ էլ տեղս գիտեք- եկեք տեսնեմ` դեմքիս ինչ կասեք ու ոնց տակից դուրս կգաք
Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար...
Հարցերի դեպքում- ես միշտ այստեղ եմ և հասանելի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել