Armsport.am-ը գրում է.
Ապրիլի 1-ի կապակցությամբ շարունակվող «սև» հումորներից զերծ չի մնացել նաև Դոնեցկի «Շախտյորը», որը ВКонтакт իր պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Գրառման մեջ ասված է հետևյալը. «Այսօր` ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է «Շախտյոր»: Դորտմունդի «Բորուսիայում» ունեցած ոչ այդքան հաջող ելույթյներից հետո, կիսապաշտպանը որոշել է ելույթները կրկին շարունակել «հանքափորների» կազմում:
Աջակցեք Հենրիխի վերադարձին ձեր Like-րի միջոցով:
Տրանսֆերի մանրամասները շուտով կհրապարակվեն մեր պաշտոնական կայքում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել