«Վերվարածներն ընտանիքում»  հեռուստասերիալում իր համեստ ու թախծոտ  դերով հանդես եկած Ելենա Բորիսենկոն այդ տարիներին ամեն օր էկրաններին էր, բայց  տևական ժամանակ է,  ինչ նրան չենք տեսնում ոչ մի հեռուստատեսային նախագծում:

ArmՏtar.am-ը հենց դերասանուհուց է պարզել այս դադարի, վրդովվածության և սպասվող մեծ նախագծերի մասին:

Ինչու՞  Ձեզ չենք տեսնում էկրաններին, արդյո՞ք խնդիրներ են եղել, որ սերիալներում չեք նկարահանվում: 

Սերիալներում այլևս չնկարահանվելը գիտակացված որոշում է, որն ամեն անգամ խախտվում է: Այդ պատճառով «երբեք մի՛ ասա, երբեք» ասացվածքը պետք է չմոռանալ, պարզապես պետք է քիչ խոսել և շատ գործել: Ինչ վերաբերում է խնդիրներին, իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ չեն եղել , բայց հրապարակել ներքին խոհանոցը սխալ եմ համարում:

Արդյո՞ք «Վերվարածներն ընտանիքում» սերիալն էր Ձեր հաջողության բանալին:

Եթե «հաջողության բանալին» հանրության համար հայտնի լինելն է, ապա միանշանակ, այո՛: Նախ, դա առաջին սերիալն էր Հայաստանում, և ուշադրությունը դեպի մեզ մեծ էր: Սերիալը դիտող ժողովրդի համար մենք կուռքեր էինք, փողոցում քայլելն անհնար էր, մենք չունեինք «ես», մենք կերպար էինք: Կային դերասաններ, ում դուր էր գալիս, երբ փողոցում իրենց անվան փոխարեն հնչում էր կերպարի անունը: Նրանք նույնիսկ կյանքում կամաց-կամաց կորցնում էին իրենց «ես»ը և դառնում սերիալի կերպար: Շատերին հենց դա կործանեց : Մեծ էր նաև քննադատությունը, հատկապես հենց դերասանների կողմից և կամաց-կամաց բոլորն էլ հայտնվեցին սերիալներում՝ արդարանալով, որ իրենց սերիալն ուրիշ է:

Իմ «հաջողության բանալին» համարում եմ վեց տարեկանում Խաչիկ Չալիկյանի թատրոնում հայտնվելս, որտեղ ձևավորվեց  դերասանուհի Ելենա Բորիսնեկոն:

Կա՞ այնպիսի դեր,  որ միշտ երազել եք, բայց  չեք խաղացել:

Մեր թատրոնում ես պրիմա դերասանուհի էի, և բոլոր այն դերերը, որի մասին կարող է երազել կինը, փորձված կամ խաղացված են: Այսինքն, ինքնանպատակ չէ խաղալ ինչ–որ դեր: Խաղացած կերպարդ կայանում է միայն լավ ռեժիսորի կողքին: Կարելի  է երազել լավ ռեժիսորների հետ աշխատելու մասին, նույնիսկ էպիզոդ, բայց ստանալ հաճույք արածդ գործից: Ես պաշտում եմ ռեժիսորներին և ինձ համարում նրանց ծառան:

Որքանո՞վ եք նման ձեր մարմանավորած կերպարներին:

Իմ բոլոր  խաղացած դերերը պարզապես իմ մարմնի միջոցով են արտահայտվում, ունեն իմ ձայնը, իմ ֆիզիկական տվյալները, բայց չունեն իմ հոգին, նրանցից և ոչ ոք ես չեմ:  Իմ էմոցիաների և զգայարանների միջոցով ընկալում եմ դերը, հետո դրան գումարվում է տեխնիկան: Եվ եթե նույնիսկ կան կերպարներ, որ նման են ինձ, միևնույն է, դա ես չեմ:

Հարցազրույցներից մեկում զգացվում է, որ փոքր-ինչ վրդովված եք  և անգամ նշել եք, որ  Ձեր տեղը զիջել եք անտաղանդին, ի՞նչ է սա նշանակում:

Դեպքեր, իհարկե, շատ են պատահել, բայց հարցը դրանում չէ: Երբ տեսնում եմ համատարած հեգնանք իմ աստվածային մասնագիտության հանդեպ, վրդովվում եմ: Չնայած, դա էլ եմ արդեն մարսել: Վարկանիշն է դարձել չափանիշ, ոչ թե տաղանդը: Արհեստական տիկնիկի դեմքով, անտաղանդ, իրենց աստղ համարող խավ ենք ձևավորել, որոնց, էկրաններին երևալուց բացի, ոչինչ պետք չէ: Իմ մասնագիտության վրա նրանք թքած ունեն: 

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել