Shamshyan.com-ը գրում է.

Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը նոր էր ամուսնացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:

Նա ասաց, որ նրանք ընտանիքում 3 եղբայր են, իսկ ընտանիքը գյուղի ամենահարգված ընտանիքներից մեկն է:

«Մյուս եղբայրն էլ է զինծառայող, իսկ փոքրը դպրոցական է: Հարությունը մեծն էր: Ավելին ասել չեմ կարող, քանի որ ընդամենը գնում ցավակցում, վերադառնում ենք: Այնքան ծանր կորուստ է, որ ոչ ոք իրեն թույլ չի տալիս ավելորդ հարցեր տալ»,- ավելացրեց գյուղապետը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել