Տիմոթեսին ուղղավծ իր 2-րդ նամակում Պողոս Առաքյալը գրում է.«Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձված, որպես մի մշակ, որ ամոթով չի մնում» (Բ Տիմ. 2:13): Աստծո առջև երբևիցե ամոթով չմնալու համար մեր` քրիստոնյաներիս (խոսքս առաջնահերթ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների մասին է), կյանքում այս «փորձված» լինելը չափազանց կարևոր է, քանի որ հաճախ է պատահում, որ «ոչ զյանձնառականսն կատարեցի եւ ոչ ի հրաժարելեացն հեռացայ: ԶՕրէնս առի եւ յՕրինացն հեղգացայ, ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ, գիտելով զչարն՝ կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ...Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ» (Ժամագիրք): Ահա սեփական անձը, մեր մեջ եղած քրիստոնեական և եկեղեցասիրական սկզբունքները «փորձելու» կամ կշռելու նպատակով որոշեցի մի հարցաշար պատրաստել` թեստ, որի օգնությամբ պիտի փորձենք պարզել, թե ընթերցողն իրականում, որքանո՞վ է համապատասխանում քրիստոնյա պատվանունին:
Անշուշտ միամիտ կլիներ կարծել, թե 25 կարճ հարցերի միջոցով պիտի միանգամայն իրական պատկեր ստանանք, բայց կարծում եմ, անկեղծ պատասխանելու արդյունքում թեստի ավարտին կգտնենք այն, ինչ մեզ պակասում է է Աստծո առաջ ամոթով չմնալու և «վա՜յ»երի չարժանանալու համար:
Հուսամ առավել անկեղծ և համարձակ մարդիկ կհրապարակեն իրենց գրանցած արդյունքները, իսկ ես խոստոնաում եմ 100 քվեարկությունը լրանալուն պես հրապարակել ստացված վիճակագրությունը:
Դե, սկսենք
Շարունակությունն՝ այստեղ