Ասորիների Նոր տարին հետաձգվել էArmnewsTV.am-ը գրում է.

Անսպասելի տեղացած ձյունը խափանեց նաև Հայաստանում ասորական համայնքի պլանները: Ապրիլի 1-ին ասորիները նշում են Ռեյշը Շեյթը` նոր տարին: Մեծ տոնախմբություններն ու միջոցառումներն այս տարի կհետաձգվեն 12 օրով: Ասորական Նոր տարին տևում է 12 օր: Հնում ասորիները դուրս են եկել փողոցներ ու պարել: Տոնակատարության ընթացքում դադարեցվել է բոլոր օրենքների գործողությունը, պատիժներ չեն նշանակվել, իսկ տոնի վերջին օրը թագավորը մեկ օրով լքել է քաղաքը` գահը հանձնելով ծաղրածուին:

Ասորական ժամանակակից ընտանիքներում Ռեյշը Շեյթի օրն, ընդհանուր առմամբ, նշում են հայերի պես, նույնիսկ խոզի բուդ են դնում սեղանին: Երեկոյան ասորական ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ և աղոթքով դիմավորում Ամանորը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել