Ականատեսի աչքերով. ի՞նչ է նկարահանել գերեվարված քեսաբահայըArmnewsTV.am-ը գրում է.

Սպանելու սպառնալիքը գերի ընկած քեսաբահայն էր լսել: 3 օրվա գերության ընթացքում ինչ տեսել-զգացել է, հայ պատգամավորներին է պատմել: Գերին հասցրել էր որոշ կադրեր նկարել բջջայինով: Հենց դրանք է ցույց տվել իրենց մոտ շտապած պատգամավորներին: Տեսարանը սարսափելի էր: Քեսաբցի տղամարդը 3 տարի է` թուրք-սիրիական սահմանն է պահում: Տառապանքը փորձ ունի: Նրանք պնդում են, որ ոչ թե 3, այլ 4 անգամ են տարհանվել: Իրենք էլ պատմել են, թե ինչպես են ծայրահեղականները մտել Քեսաբ` հենց Թուրքիայից, ինչպես են թուրքերը ոչնչացրել սիրիական օդուժը: Այն, ինչ եղավ հետո` ռուսական «Վեստի»-ն անվանեց` հայերի ջարդ:

Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում հայ պատգամավորները ողբերգական պատմություններ շատ են լսել: Եկեղեցու տարածքում, Էդմոն Մարուքյանի տվյալով, 320 ընտանիք է ապաստանել: Ցանկով այդքանն են սնունդ ստանում: Մնացածն իրենց բնակավայրի ազատագրմանը Լաթաքիայի ծանոթների տանն են սպասում: Ռուսական հեռուստաընկերությունը հաղորդում է` մոտ 700 հայ ընտանիք է Լաթաքիա տարհանվել: 

Արտասահմանյան լրագրողների հետ զրույցում Սամվել Ֆարմանյանը ընդգծում է` ցանկացած հայի խնդիր ամբողջ ժողովրդի ցավն է:

Կադրերը «Ռաշն Թըդեյ»-ն էլ է տարածում: Լրատվամիջոցի կայքում հատուկ էջ է հատկացված Քեսաբի դեպքերին: Նաև տեսանյութով են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում: Այլ տվյալ էլ է հրապարակվում: Սկզբում զինյալները օրական 400 դոլար են ստացել: Հիմա հույսները թալանն է: Ինչ թալանեն` իրենցն է: Քեսաբահայերը պատգամավորների միջոցով խնդրանք են ուղղել բոլոր հայերին` երբ վերադառնան իրենց տուն, այն թալանված կլինի: Առանց աջակցության նորից ոտքի կանգնելը հեշտ չէ: Միջազգային լրատվամիջոցները միայն պատկերը ներկայացնելով չեն սահմանափակվել: Ռեպորտաժում երեք տարեթիվ են նշում` 1909, 1913, 1915` հայերի սև էջերը: Հիշեցնում, շեշտում ու պնդում են` 21-րդ դարում պատմությունը կրկնվում է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել