Asekose.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որի հեղինակը երգչուհի Լուսինե Աղաբեկյանին նմանեցրել է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի աղմկահարույց մասնակցի` Ավստրիան ներկայացնող  Կոնչիտա Վուրստին:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Լուսինե Աղաբեկյանի  ամուսնու` ռեժիսոր Արամայիս  Հայրապետյանի հետ, պարզելու արդյո՞ք լուսանկարը  ընդունել են որպես ապրիլմեկյան հումոր , թե՞ ոչ:

Սակայն դատելով Արամայիսի պատասխաններից` կարող ենք եզրահանգել, որ հումորը (եթե, իհարկե,  դա արված էր որպես  հումոր) զայրացրել է նրանց.

«Այս  նկարը  տեղադրած սկզբնաբյուր կայքի խմբագիրն Ադոլֆ  Հիտլերից  ոչնչով չի տարբերվում. ուղղակի վերջինս  ավելի կայացած է եղել: Ինձ համար  այդ կայքի խմբագիրն ուղղակի շատ չար մարդ է, քանի որ քրիստոնյան չի կարող նման բան անել»:

Արամայիսը բացառեց այն վարկածը, որ սա արվել է որպես կատակ.

«Չեմ կարծում, որ սա կատակ է, առավել ևս, որ  Լուսինեին նմանեցրել էին համասեռամոլ մեկին: Այս  ամենը  միտումնավոր է արվել: Թեև ֆեյսբուքյան մի էջի հղում են տվել, սակայն ըստ իս` դա նրանց աշխատակցի կեղծ էջն է:Ընդամենը կուզեի, որ Քեսաբի հայերի փոխարեն նրանց տարհանեին: Այդ կայքի աշխատակիցներն ուղղակի ինչ-որ մի բանից բավարարված չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել