Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի Սևծովյան նավատորմի շուրջ 80 մարտական և օժանդակ նավեր դեռևս մնում են Ղրիմում և Սևաստոպոլում: Այդ մասին ապրիլի 1-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Վիկտոր Չիրկովը:
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի տարածքում, Ղրիմում և Սևաստոպոլում մնացել են Ուկրաինայի Սևծովյան նավատորմի նավերը: Կատարել ենք ստուգում և պարզել, որ դրանք 79-ն են, այդ թվում` 25 մարտական»,-ասել է Չիրկովը:
Մոտ ժամանակներս այդ նավերը կհանձնվեն Ուկրաինային:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=135988&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



