NAGAIHIDEYUKIs Profile PictureԵրիտասարդ նկարիչ Նագայի Հիդեյուկին Ճապոնիայից է: Նա ստեղծագործում է լուսանկարչական տարբեր ուղղություններով, սակայն ամենից շատ սիրում է եռաչափ պատկերներ նկարել: Կիրառելով լույսի ու ստվերի յուրօրինակ համադրություն՝ նա այնպիսի եռաչափ պատկերներ է ստեղծում, որոնք տեսողական խաբկանք են առաջացնում դիտողների մոտ: Այս շնորհալի նկարչի աշխատանքները տեղ են գտել արտասահմանյան բազմաթիվ վեբկայքերում և ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում: Դրանք այնքան մեծ վարպետությամբ են նկարված, որ մի պահ թվում է, թե այդ նկարներում պատկերված կերպարները ուր որ է դուրս կցատկեն թղթի էջերից: Դե ինչ, հաճելի դիտում ենք մաղթում: 

3D Illusion Sketchbook Drawings by Nagai Hideyuki optical illusion illustration drawing 3d

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել