Արդեն երկար ժամանակ է անցել դերասան Կարենի Մկրտչյանի հետ պատահած դեպքից, բայց մարդիկ չեն դադարում իրենց օգնությունն առաջարկել՝ կազմակերպվում են ակցիաներ, բարեգործական համերգներ:
Դերասանի բուժմանն աջակցելու համար կազմակերպված բարեգործական համերգը, որի մասին նծել էինք մեր նախորդ հրապարակումներում, կայացավ:
Միջոցառմանը զուգահեռ ընթանում էր նաև դրամահավաք, որին գումարվելու էր համերգի ողջ հասույթը:
ArmՏtar.am-ը ևս ներկա էր «Մենք ենք մեր Կարենը» համերգային ծրագրին, որտեղ ինչպես մտագոհ քաղաքացիներ, այնպես էլ դերասանի ընտանիքի անդամներն էին: Կարեն Մկրտչյանի կնոջից փորձեցինք իմանալ վերջին նորությունները դերասանի ներկայիս վիճակի, Գերմանիայում անցկացվող բուժման, հավաքված գումարի չափի, դատական գործ չհարուցվելու և այլ հարցերի մանրամասերը:
«Բուժումը կարող էր մինչև վեց ամիս տևել, իսկ ես այդքան երկար ժամանակ երեխաներին միայնակ թողնել չէի կարող: Դրա համար որոշեցինք, որ ես պետք է մնամ այստեղ, իսկ Կարենը Վարդանի հետ մեկնի Գերմանիա: Այժմ Կարենը բուժման փուլում է, վիրահատությունը դեռ չեն բացառում, եթե բուժման որոշ փուլում զգան, որ փոփոխություն չկա, ապա արդեն կվիրահատեն:


Շարունակությունն` այստեղ