Kawasaki-ն ճապոնական ամենամեծ ավիակոնստրուկոտրն ու տիեզերական հրթիռների գլխավոր արտադրողն է, որը, սակայն, մեզ հայտնի է իր մոտոցիկլետներով: Սակայն Kawasaki անունով չէ, այլ Բոինգ, կամ ավելի կոնկրետացված ներկայացնեմ` Kawasaki-ն արտադրում է Բոինգի ինքնաթիռների կմախքն ամբողջությամբ: Բացի ավիացիան, Kawasaki-ն նաև երկաթգծային տեխնիկայի ու նավերի աշխարհի ամենամեծ արտադրողներից մեկն է:
1837 թվականին կիմանո վաճառողի ընտանիքում ծնվում է Շոզո Կավասակին, ով 17 տարեկանում տեղափոխվում է Նագասակի, որն արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և առևտրի միակ նավահանգիստն էր: Այստեղ միայն մուտք ունեին հոլանդացիներն ու չինացիները: Շոզոն ոչինչ չէր սովորել և առանց ուսման անցնում է նավաշինական մի ընկերությունում աշխատանքի: 27 տարեկանում արդեն որոշում է նավ կառուցել, սակայն վերջինս խորտակվում է ոչ ճիշտ կառուցման պատճառով: Շոզոն տեսնում է, որ իրենք` ճապոնացիները, շատ հետ են տեխնոլոգիապես, ուստի պետք էր ուսումնասիրել դրսից եկող եվրոպական նավերի կառուցվածքը, այնուհետև կառուցել դրանց համապատասխան:
1879 թվականին Շոզո Կավասակին կարողանում է համոզել ճապոնացի մի հարուստ ներդրողի, որպեսզի միասին սկսեն նավ կառուցել ու վաճառել: Շուտով սկսվում է ճապոնա-չինական պատերազմը, որի արդյունքում Kawasaki-ն ստանում է ռազմական նավերի վերակառուցման պատվերներ: Այս նուրբ պահը թույլ է տալիս Կավասակիին ապրել, ինչպես նաև ստանալ պետական պատվերներ:
Իրադարձությունների նման զարգացումից հետո Շոզո Կավասակին հասկանում է` ընկերությունը չի կարող միայն ընտանեկան լինել: Պատճառը կայանում էր նրանում, որ Շոզոն ցանկանում էր դեպի իր բիզնեսն ունենալ պետության ու իր աշխատակիցների հետաքրքրությունը և թողարկում է բաժնետոմսեր: Հետաքրքիր էր, որ Շոզո Կավասակին իր ընկերության ղեկավարումը փոխանցում է ոչ թե իր երեսունամյա որդուն, այլ ընկերոջ որդուն, քանի որ որդին դեռ պատրաստ չէր ղեկավարելու նման հզոր ընկերությունը:
Kawasaki-ն ռեսուրսների պատճառով իր արտադրությունը տեղափոխում է Կոբե, որտեղ էլ Շոզոն նկատում է երկաթգծերի բիզնեսի առանձնահատկությունները: Միանգամից անցնում է նաև երկագծերի արտադրությանը, որից հետո խորանում է նաև սուզանավերի արտադրության մեջ: Հետաքրքիրն այն է, որ Ճապոնիայի կառավարությունից Կավասակին ստանում է գումար, գնում է երկու սուզանավ, քանդում, ուսումնասիրում ու այնուհետև սկսում կառուցել սեփականը:
Մյուս փուլն արդեն ավիացիոն բաժինների ստեղծումն էր, քանի որ արդեն ստեղծվել էր Միցուբիշի ավիան, Նակաձիմա ավիան, որն այսօրվա Սուբառուն է և բնական է Կավասակին: Ինքնաթիռների պարագայում էլ ճապոնացիները գնում են գերմանական ինքնաթիռները, քանդում են, ուսումնասիրում, ներգրավում մի քանի գերմանացի ինժեներներ ու արտադրում սեփականը: Բացի այդ ճապոնացիների ուսանողներին սեփական միջոցներով ուղարկում էին ուսուցման, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչպես պետք է ինքնաթիռ վարել, կառուցել և այլն:
Իսկ ամենավերջին քայլը վերաբերվում է տիեզերական հրթիռների կառուցմանը, որի մասին լսելիս մարդ արդեն մոռանում է, որ Կավասակին մեզ հայտնի է որպես մոտոցիկլետ արտադրող: Արդյունքում ընկերությունը Ճապոնիայի համար դառնում է ռազմավարական կարևություն ունեցող և բնական է, որ աճն էլ արդեն ապահովված էր: 1908 թվականից Կավասակին գնում է մի քանի Ֆորդեր և նրա պլատֆորմի վրա էլ ստեղծում է Կավասակի մեքենաները, որը հաճույքով վարում էր Ճապոնիայի կայսրը:
Երբ տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմը, ամերիկացիները ռմբակոծում են Կավասակիի գործարանները, որպեսզի վերջինս չկարողանա կառուցել ռազմական ինքնաթիռներ, սակայն Կավասակիի աշխատակիցներն ինքնաթիռները կառուցում էին իրենց սեփական տանը, պատկերացնու՞մ եք, սեփական տանը: Ամեն մի ընտանիք ինքնաթիռի մի պահեստամաս էր պատրաստում ու տեղափոխում նկուղներում գտնվող հավաքակայաններ: Սակայն այս մեթոդը երկար չի աշխատում, քանի որ ինքնաթիռ պատրաստող մասնագետներին ևս ռազմական ռազմաճակատ են տեղափոխում, իսկ եթե մասնագետ չկար, նշանակում է ապրանքն էլ չէր կարող արտադրվել:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կավասակին չուներ ոչ մի պետական պատվեր, տնտեսությունը գերակա ճյուղ էր համարում ավտոինդուստրիան, ուստի ապրելու համար պետք էր շարժիչներ թողարկել: Ընկերության ղեկավարությունը նկատում է, որ մոտոցիկլետները մեծ համբավ են ձեռք բերում Ճապոնիայում և դիմում է Միգուռա ընկերությանը, որը մոտոցիկլետների խոշոր արտադրող էր և միասին արտադրում են մոտոցիկլետ:
Եթե Հոնդան ու Սուզուկին մասնակցում էին միջազգային մոտոարշավներին, Կավասակին որոշում է, որ պետք է մասնակցել տեղական մրցաշարերին: Առաջին մարքեթինգային քայլը որ կատարում են, հետևյալն է, ներկում են վառելիքի արկղը կարմիր գույնով և անվանում էին կարմիր Կավասակի: Այնուհետև լավ ելույթներից հետո շեշտում էին, որ հաղթել է կարմիր Կավասակին: Մարդկանց աչքն էլ բնական է, որ սովորում էր և ցանկանում էին գնել Կարմիր մոտոցիկլետը:
Բայց կարմիր գույնը շատերն էին օգտագործում, ուստի ընկերությունը որոշում է այն փոխարինել վառ կանաչով և մինչև հիմա Kawasaki մոտոցիկլետները թողարկվում են կանաչ գույնով: Եթե տեսնեք ամբողջությամբ կանաչ մոտոցիկլետ, ապա իմացեք, որ այն Կավասակի է: Սակայն ամերիկյան շուկայում ընկերությունը մեկը մյուսի ետևից կրում էր պարտություն, քանի որ առկա էին սպորտային Honda-ն, ամերիկյան Harley-Davidson-ը, Yamaha-ն: Կավասակին ուներ մարքեթինգային դիրքավորման խնդիր, որն էլ ստեղծվեց` ամենաարագ մոտոցիկլետն աշխարհում:
Kawasaki-ն սկզբում չգիտեր, թե ինչպես պետք է մարդիկ տարբերեին իր մոտոցիկլետները մրցակիցներից, սակայն հետագայում արդեն դիրքավորվեց, որպես ամենաարագ մոտոցիկլետը: Իսկ գովազդային արշավը կազմակերպվել էր հետևյալ կերպ` Կավասակին չորս հարյուր միլն ավելի արագ են անցնում, քան որևէ մոտոցիկլետ: Չորս հարյուր մետրը մոտոցիկլետների մրցարշավների թվերի է, որը հիանալի կերպով ազդեց ամերիկացի սպառողների վրա: Արդյունքում մարքեթինգային ճիշտ ռազմավարության շնորհիվ Կավասակին կարողացավ ամուր դիրքեր գրավել ԱՄՆ-ում:
Ահա ևս մի հետաքրքիր պատմություն, որի անցած ուղուն կարծում եմ քչերն էին ծանոթ: