«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում համայն հայությանը դրամական աջակցություն ցուցաբերել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերին, որոնք թուրքական սահմանից ներխուժած գրոհայինների հարձակման հետևանքով ստիպված է եղել լքել իրենց բնակավայրերը և ժամանակավոր ապաստան գտել հարևան Լաթաքիա քաղաքում և շրջակայքում։ Հայտարարությունում նաև նշվում է, որ այս դեպքերը, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր եւ եղբայրներ,
Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:
Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:
Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները:
Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է և բոլորիս մարտահրավերը:
Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել «Արդշինինվեստբանկում» բացված հետևյալ հաշվեհամարներին`
247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ դոլար)
SWIFT: ASHBAM22



