Երեկ բաց էի թողել «ազգընտիր» Հ. Հակոբյանի եզրափակիչ ճառը, որում վերջինս 1974թ. առաջ ծնվածներին պարտադիր կուտակային համակարգից դուրս թողնելու խտրականությունը փորձում էր հավասարեցնել ՀՀ կամ ՍԴ նախագահ և կամ զորակոչվելու համար պարտադիր տարիքային սահմանափակմանը: Քանի որ աչքիս հայաստանյան գործադիրում և օրենսդիրում նման ԱՆմակարդակություն է տիրում, դրանց համար մատչելի լեզվով ասեմ՝ ենթադրվում է, որ մարդը կյանքի փորձ, իմաստություն, իսկ բանակի դեպքում նաև ֆիզիկական բավարար հատկանիշներ է ձեռք բերում որոշակի տարիքի հասնելուց հետո: Հենց դա է Սահմանադրությունում արձանագրված որոշ տարիքային սահմանափակումների պատճառը, ինչը որևէ ձևով չի առնչվում պարտադիր կուտակայինին: Հուսով եմ, որ այսուհետ նշված պետական կառույցներում ավելի խելացի փաստարկներ կփորձեն գտնել...



