Panorama.am-ը գրում է.
Ֆինլանդիայի Վանտա քաղաքում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից մրցագորգ կելնեն Արթուր Բաղդասարյանը (65 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ): Մեկնարկում նրանց մրցակիցներն են համապատասխանաբար ուկրաինացի Անդրեյ Կվլյատկովսկին և սլովակ Ժոզեֆ Յալովյարը: Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան երեկոյան ժամը 20-ի սահմաններում:
Ազատ ոճայինների պայքարին մեր երկրից կմասնակցեն նաև Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սանոյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Անդրանիկ Գալստյանը (մինչև 125 կգ): Մեր հավաքականը հայտ չի ներկայացրել 74 կգ քաշային կարգում: Բացի այդ, վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել նաև աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ