Մարտի 20-31 չորս կորուստ ունենք՝ երեքը մարտական, չորրորդն էլ երեկ է զոհվել՝ ականի պայթյունից՝ հավանաբար նույնպես մարտական է։ Սրանք իրական, այլ ոչ թե հնարած կորուստներ են։ Բացի այդ էլ, մի քանի օր առաջ հակառակորդն ինտենսիվ կերպով գնդակոծել էր Տավուշի սահմանամերձ բնակավայրերը։ ՀԱՐՑ. քանի՞ կոչ եք տեսել հայկական բանակ զինվորագրվելու, պայմանագրային ծառայության անցնելու։ Փոխարենը՝ լիքը կոչեր «կամավորներ հավաքելու» ու Քեսաբ գնալու։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև պայմանագրային ծառայության ընդունվելն ինքնակոչ «ազգափրկիչների» համար լավ փիառ չի։ Որովհետև ստիպված կլինեն իրականում գործ անել, կյանքները վտանգել, այլ ոչ թե հարցազրույցներ տալով ու ֆեյսբուքյան ստատուսներ գրելով, հայրենասերների իմիջ ձեռք բերել և այն վայելել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել