Life.panorama.am-ը գրում է.

«Ինձ թվում է՝ Սոնան ուրախ է իմ ու Սամվելի համար». Սիդնի

Հայկական միջավայրում ոչ շատ հայտնի երգչուհի Սիդնին, ով մեկը մյուսի հետևից տեսահոլովակներ թողարկելով մուտք գործեց հայկական շոուբիզնես, պատրաստվում է պրոդյուսեր Սամվել Ղազարյանի հետ իր  հարսանիքին: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին՝ խոսելով  հայկական երգարվեստ մուտք գործելու,  սեփական ոճի առանձնահատկության, իր ու Սամվելի ծրագրերի, ինչպես նաև երգչուհի  Սոնա Շահգելդյանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Դուքորքանով տեղյակ եմորոշ  ժամանակ բնակվել եք Ռուսաստանումորտեղ էլ 
ստացել եք երաժշտական ​​կրթությունի՞նչը ձեզ ստիպեց գալ Հայաստան:

-Արդեն հինգ տարի է՝ ընտանիքով բնակվում ենք Երևանում: Վերադարձանք հայրենիք, քանի որ հայրս որոշեց գործնական կյանք վարել այստեղ:

 -Նշել եքոր մանկուց երազել եք հայտնվել շոուբիզնեսումհատկապես ի՞նչն է ձեզգրավում
 այս ոլորտումհայտնի լինե՞լը:

-Նախ կուզենայի նշել, որ փոքրուց երազել եմ երգչուհի դառնալ. ինձ միշտ գրավել են գեղեցիկ բեմերը, ջերմ հանդիսատեսը, ինքնագրեր բաժանելու գործընթացը, և, պարզապես, հայտնի լինելու հանգամանքը: Հենց այս պատճառով էլ երբ վերադարձա Հայաստան, փորձեցի մուտք գործել շոուբիզնես և հասնել այդ ամենին:

-Ձեր անունը՝ Սիդնիբեմակա՞ն էՈ՞վ է այն կնքել:

-Այո, Սիդնին իմ բեմական անունն է: Ես և իմ նախկին պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը որոշեցինք, որ պետք է ներկայանամ հենց այս անունով՝ մյուսներից տարբերվելու նպատակով:

-Արսեն Սաֆարյանի հետ դուետը կարելի՞ է համարել այցեքարտ, ճանաչում ստանալումիջոց:

-Մինչև այդ դուետը ես արդեն երեք տեսահոլովակ ունեի: Այո, համաձայն եմ, որ այն ինձ ճանաչում բերեց, և, միգուցե, դարձավ իմ այցեքարտը:

Բոլոր «թարմ» դեմքերինովքեր  նոր են մուտք  գործել շոուբիզնեսհարցնում են՝ ինչո՞վեք տարբերվելու մնացած աստղերից:

-Փորձում եմ տարբերվել իմ ոճով: Օրինակ՝ Արսեն Սաֆարյանի հետ ներկայացրած երգն արված է իսպանական ոճում, ու, որքան գիտեմ, այդ ոճում դուետ ոչ ոք դեռ չէր մատուցել: Ունեմ «Լսիր» անունով երգ, որն արված է Շադեի  ոճով՝ կրկին տարբերվելու նպատակով: Չեմ կարող ասել՝որքանով ընդունվեց այդ նոր ոճը կամ՝ որքանով սիրվեց, այնուամենայնիվ, մենք փորձեցինք նոր պրոդուկտ ներկայացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել