Գիտե՞ք, միակ պատճառը, որ մենք ազգովի կերանք Քեսաբում մորթվող հարյուրավոր հայերի մասին կուտը այն էր, որ մենք վաղուց արդեն Ցեղասպանության հարցը վեր ենք ածել ֆետիշիզմի, դրա հետ կապված ամեն ինչ՝ ցուցադրականության ու ցուցամոլության:
Այնքան ենք արդեն սովորել սպասել, որ աշխարհը պետք է մեզ խղճա ու կարեկցի, ընդունի, որ թուրքերը սիրում են մեզ մորթել ու տենց բան են արել, որ հերիք էր մի հա դեղնոտ ռուսական կայք մի հատ հեշտ բացահայտվող դեզ տար՝ ազգս խառնվեց իրար:
Նախօրոք ասեմ. այն, որ Թուրքիան կանգնած էր քեսաբյան գործողությունների հետևում, այն, որ քեսաբահայերը մեծ բարոյական ու նյութական վնասներ են կրել, այն, որ թուրքերը մեր թշնամիներն են ու դեռ պատասխան պետք է տան, քննարկման ենթակա չէ ու միանգամայն այլ թեմա է:
Ուղղակի ուզում եմ ցույց տալ, թե ինչ խոցելի է մեզ դարձնում արդեն ավանդական դարձած ցեղասպանությունամոլությունը, ցեղասպանության ճանաչման հարցը պետական քաղաքանության մաս դարձնելն ու ինքներս մեզ խղճալ սիրելը:
Սրան էլ գումարեք փոքր ազգերի բարդույթի գործոնը, որ բավական է մի քիչ հայտնի դեմքով մեկը սկսի կարեկցել ու տիրաժավորել էդ դեզը, ու ազգս ավելի է տաքանում ու ավելի հեշտ կառավարվող էմոցիոնալ դաշտ է ստեղծվում:
Հետևություն 1.
Պետք չէ հավատալ ամեն լուրի, առավել ևս, եթե այն գալիս է տեղեկատվական պատերազմի մեջ ակտիվորեն ներգրավված ռեսուրսներից:
Հետևություն 2.
Եկեք ի վերջո մեր ցավը ի ցույց աշխարհի չդնենք ու ոչ մեկից ոչ մի բան չակնկալենք, բացի ինքներս մեզանից: Մեզ ոչ մի ճանաչում էլ պետք չի, առավել ևս՝ քաղաքական խաղալիք դառնալուց հետո:



