Էլի աշխարհում փորձում են հայերի դժբախտության վրա քաղաքական շահ կորզել օտարները: Մենք ասում ենք Քեսաբում դժբախտություն է տեղի ունեցել. նկատի ունենք քաղաքի և շրջակա գյուղերի վրա Թուրքիայի հովանավորյալ ահաբեկչների հարձակումը, որի պատճառով հայերը ստիպված եղան լքել իրենց տները և կորցնել ունեցվածքը: Մեր դժբախտության հետ կապված էմոցիոնալ վիճակից օգտվում են և ստահոդ լուրեր են տարածում, որ սպանդ է տեղի ունեցել հայերի նկատմամբ: Հենց իրենք՝ քեսաբահայերն են ասում, որ հարձակումից անմիջապես առաջ իրենց տեղեկացրել են դրա մասին, և իրենք հասցրել են տարհանվել անվնաս: Տարածված տեսանյութում, ուր իբր հայերի են գնդակահարում, անգամ անզեն աչքով տեսանելի է, որ դրանք հայկական դիմագծեր չունեցող մարդկանց մահապատիժ են իրականացնում: Երևում է զոհերի մորուքը, որ բնորոշ է զինվորականներին սիրիական բանակի և զինվորական համազգեստը նրանց հագի: Էլ չասեմ, որ տեղանքն էլ Քեսաբի կանաչ խոտածածկ տարածքին նման չէ: ԱՄՆ-ն էլ իր հերթին է փորձում օգուտներ քաղել: Մեզ մնում է մի բան անել. մեր բողոքը և գործողությունները ճիշտ նշանակետով տանել, մեր պրոբլեմի լուծման համար, այլ ոչ թե այլոց խարդավանքներին զոհ գնալ:



