«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.3 տոկոսով, մածունինը՝ 1.9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։ Եթե թթվասերի սպառման ծավալների նվազումը հիմնականում բացատրվում է բնակչության գնողունակության նվազմամբ, ապա հացի և մածունի պարագայում խնդիրը բնակչության քանակի նվազումն է։

Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման միտումը, որը նաև արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը, նկատվում է արդեն մի քանի ամիս շարունակ:


Ուշագրավ է, որ նշված ժամանակահատվածում, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում միջին ամսական աշխատավարձը աճել է 16.5 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 5.1 տոկոս»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել