Armnewstv.am-ը գրում է.
Ժամեր հետո` ապրիլի մեկից կսկսի գործել MNP-ն` բջջային համարների տեղափոխելիության ծառայությունը: Բաժանորդը կունենա ընտրելու ազատություն: Առանց համարի ու կոդի փոփոխության տարին 2 անգամ բաժանորդը անվճար կկարողանա փոխել օպերատորին:
3 օպերատորների թեժ քննարկումներից ու բանավեճերից հետո` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է MNP-ի մեկնարկը: Ստեղծվել է միասնական տվյալների շտեմարան` ավտոմատացված համակարգ, որի միջոցով կապահովվի շարժական կապի համարների տեղափոխությունը: Հայաստանը հաշվի է առել Իսպանիայի ու Բելոռուսի փորձը: Հեռախոսների ապակոդավորումը նույնպես այլևս խնդիր չի լինի, օրենսդրական ուժ է ստացել այն կանոնը, որը պարտադրում է օպերատորներին, բաժանորդի ցանկության դեպքում ապակոդավորել հեռախոսը:
Համարի փոխելու գործընթացը կտևի 1-ից առավելագույնը 3 օր: Օպերատորին փոխելու համար բաժանորդը պետք է ներկայանա այն ընկերության գրասենյակ, ում մոտ արտագաղթում է: Օպերատորները պարտավոր են կայքերում տեղադրել ինֆորմացիա այն մասին, թե Հայաստանի որ հատվածում ու մարզում` ինչքան ծածկույթ ունեն և ինչ տեխնոլոգիայով, բաժանորդներին համեմատելու և ընտրության հնարավորություն տալու համար:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



