Replik.am-ը գրում է.

Քրիս Բրաունի և Ռիհաննայի անունները միշտ կապված են լինելու իրար հետ: Եվ դա ոչ այնքան կապված է այն բանի հետ, որ նրանք բազմաթիվ անգամ են փորձել լինել միասին, այլ այն բանի համար, որ «Գրեմմիի» մրցանակաբաշխությունից առաջ Քրիսը ծեծել էր Ռիհաննային: Ինչպես երևում է, այդ միջադեպը դեռ չի մոռացվել:

Այս պահին Քրիսը գտնվում է բանտում, քանի որ խախտել է բոլոր հնարավոր կանոնները, որոնք պետք է պահպաներ պայմանական պատժամիջոց կրելու ընթացքում և հրաժարվել է ենթարկվել բժիշկներին, որոնց հսկողության տակ եղել է թմրանյութերից կախվածությունից ազատվելու համար:

«Բոլորը նրան հայհոյում են այնտեղ ու նվաստացնում: Նրան նաև ծաղրում են, քանի որ բանտարկյալների կարծիքով նա ոչ թե ռեփեր է, այլ R&B կատարող»,-պատմել է HollywoodLife կայքի աղբյուրներից մեկը:

Բանտապահները ևս հաստատում են, որ Քրիսը չի կարողանում լեզու գտնել մյուս դատապարտյալների հետ և չի կարողանում ընկերներ գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել