Lurer.com-ը գրում է.

Վերա Բրեժնևայի ընտանիքում տոն է. այսօր նրա ավագ դստեր` Սոնյա Կիպերմանի ծննդյան տարեդարձի օրն է: Երգչուհին ոչ միայն անձամբ է շնորհավորել դստերը ծննդյան տարեդարձի առթիվ, այլև երկրպագուներին խնդրել է միանալ շնորհավորանքներին: «Այսօր ինձ համար հատուկ օր է: Ուղիղ 13 տարի առաջ իմ հրեշտակներից մեկը իջավ Երկիր և մարդկային կերպարանք ընդունեց: Այդ պահն իմ կյանքում առաջին իսկական երջանկությունը դարձավ: Այսօր այդ հրեշտակի ծննդյան տարեդարձն  է: Ես կաշխատեմ հետագայում էլ արժանի լինել այս Հրաշքին: Տարեդարձդ շնորհավոր, Սոնյա»,- գրել է Վերա Բրեժնևան համացանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել