Ո՞վ էր ձյան շերտի տակ հայտնված մարդը, ի՞նչն էր նրա մահվան պատճառըArmnewsTV.am-ը գրում է.

Գուրգեն Առաքելյանի տան ճանապարհը Վանաձորի «Դիմաց» թաղամասի զբոսայգով է անցնում: Ամենօրյա սովորական ճանապարհն այս անգամ արտառոց էր: Ձյան հաստ շերտի մեջ պառկած մարդը միանգամից գրավեց նրա ուշադրությունը: Ականատեսները հասկացել են, որ շտապօգնություն կանչելն այլևս անիմաստ է, պետք է ոստիկանություն զանգել: Քննիչները կարճ ժամանակում պարզել են` մահացածը Վանաձորի բնակիչ, 57-ամյա Ռաֆիկ Դանիելյանն է: Դատաբժշկական փորձաքննությունն էլ պարզեց` մահացածը լյարդի հիվանդություն ուներ, բայց մահվան պատճառը սրտամկանի կաթվածն է: 
Ոստիկանության տեղեկություններով` Ռաֆիկ Դանիելյանը ապրում էր միայնակ, ամուսնալուծված էր:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել