Հասարակ մարդիկ ոչ հատուկ ծառայության գործակալներ են, ոչ էլ պայծառատեսներ, որ հասկանան թե տարբեր կայքերի հրամցրած տեղեկատվության որ մասն է ճիշտ, որը`ապատեղեկատվություն: Ամեն դեպքում հասարակությանը ազգակցի ցավը` անկախ նրանից, թե դա ինչպես է արտահայտվում, հուզում է, և այսօր յուրաքանչյուր ոք փորձում է պայքարել իր ուժերի սահմաններում: Մեկը նկարով, մեկը հոդվածով, մյուսը երթով: Այն, որ Քեսաբում խնդիր կա անժխտելի է, այն, որ այդ խնդրի լուծումը պետք է արագացնել` կասկած չի հարուցում: Ավելի լավ է խնդիրը լուծել ժամ առաջ, քան, ուշացնելու դեպքում, իսկ դա շատ հնարավոր է, հայտնվել քաոսային իրավիճակում: Եթե այն տեղեկությունն է ճիշտ, որ զոհեր չկան, շատ լավ է, բայց շատ ավելի լավ կլինի, որ զոհեր ընդհանրապես չլինեն նաև հետագայում, իսկ դրա համար պետք է չթուլացնել զգոնությունը;: Անկախ հասարակության տարաբնույթ ջանքերի այս հարցը պետք է պետական մակարդակի լուծում ստանա:



