Որոշիչ գիշեր` ցրտահարության համարArmnewsTV-ը գրում է.

Եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում նախօրեին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Մարտի 30-ի առավոտյան հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվեց նույն օրը: Առատ ձյան հետեւանքով պետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին մեքենաներ էին արգելափակվել:

Ուժգին քամին ու տեղումները զգալի վնաս հասցրին Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիական տնտեսություններին: Տուժեցին կորիզավոր պտղատու այգիներն ու հատկապես` ծաղկած ծիրանենիները: Գյուղնախարարությունը կորուստների ամբողջական ծավալի մասին առաջիկա երկու օրերին կխոսի: Մասնագետները գյուղացիներին հորդորում են տաքացնել ջերմոցները: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն սպասվող ցրտահարությունը բերքի համար որոշիչ է լինելու: Եղանակը կտաքանա առջիկա չորս օրերին: Օդի ջերմաստիճանի փոփոխություն կզգանք երեքշաբթի, ցերեկը, երբ հանրապետություն կներթափանցեն արեւդարձային տաք հոսանքները: Ապրիլի 1-ի ցերեկը օդի ջերմաստիճակշնը կլինի + 5` աստիճանաբար հասնելով 12 աստիճանի:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել