Ճանապարհորդական լուսանկարչության ամենագրավիչ կողմն այն է, որ ամեն ինչ տեղի է ունենում հանպատրաստից: Աչքիդ առաջ հանկարծ մի հիանալի տեսարան է ծառանում: Պրոֆեսիոնալ լուսանկարչի խնդիրն է հասցնել ճիշտ ժամանակին վերցնել ֆոտոխցիկը և անմահացնել այդ տեսարանը: Երբեմն անզեն աչքով չես տեսնում այն ամենը, ինչ այդքան ակնառու է երևում ֆոտոխցիկի ոսպնյակներից: Լուսանկարչի համար իսկական բախտավորություն է ճանապարհորդելիս ինչ-որ զարմանալի ու անսպասելի իրադարձության ականատեսը լինել: Հենց այդպիսի պահերին էլ ծնվում են ճանապարհորդական լուսանկարչության գլուխգործոցները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել































