Մի ճամբարը՝ կուլ տալով Լայֆնյուզի քցած ու հետո սալավյով-վալուևով սրած խայծը, աղաղակում է նրա մասին, որ Քեսաբում հայերի են սպանում ու գնդակահարում, ու շատերն անկեղծորեն հավատում են, որ էն կտրած գլուխներով ու խմբակային գնդակահարության վիդեոներում իրոք հայերի են սպանում ու հենց Քեսաբում: Բնականաբար, մեր մեջ զարթնում ա քնած ատելությունը թուրքի հանդեպ ու Արցախյան պատերազմից ծնված ոչ թե թուրքից փախնելու, այլ թուրք ջարդելու ցանկությունը:
Սա ձեռք է տալիս այն ուժերին, ովքեր շահագրգռված են, որ Սիրիայի ու աշխարհի հայությունը վերջապես դրսևորի հստակ հակաթուրքական ու հակաարևմտյան դիրքորոշում ու օգտագործի իր բավականին ուժեղ ռեսուրսներն ու լծակները էդ մի ճամբարում:

Մյուս ճամբարում լրիվ հակառակ տրամադրություններ են. մատնացույց են անում, որ Լայֆնյուզի տարածածը ֆեյք ա, իսկ վիդեոներում հայեր չեն, ու դա Քեսաբում չի, իսկ Քեսաբում ոչ մի հայ չի սպանվել, բոլորին տեղահանել են: Դե գլոբալ թեման էլ էն ա, որ Հայաստանը պետք ա շարունակի կոմպլեմենտարիզմը ու փորձի մեյդան չընկնել մեծ տերությունների խաղում, որ հանկարծ ԵվրոպաԱմերիկաները մեզանից չնեղանան, ու Աստված չանի՝ Ռուսաստանի դիրքերը հանկարծ չուժեղացնենք: Էլ չասենք էն, որ ցանկացած ակտիվություն կարա բերի նրան, որ սկսեն հայերին կոտորել:

Դե, ճիշտը միշտ մեջտեղներում ա լինում: Հա, Քեսաբում հենց սպանված հայերի մասին լուրեր չկա, բայց կա տեղեկատվություն, որ իսլամիստները Քեսաբում 20-ից ավել հայի են առևանգել, մի քանի կնոջ բռնաբարել են, իսկ տեղահանության ժամանակ տարբեր պատճառներով մահացել է 80 մարդ (չի ասվում, թե քանիսն են հայ):

Անգամ եթե ոչ մեկ չզոհվեր, տեղահանության փաստը կա, պղծված եկեղեցիների փաստը կա, թալանված տների փաստը կա, Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստը կա... Այսինքն՝ ամեն դեպքում, կարող ենք պնդել, որ քեսաբյան իրադարձություններում պետք է չընկնենք ոչ մի ծայրահեղության մեջ:

Ասել է թե, ոչ պետք ա ռուսների շիրա տված հիստերիկան տիրաժավորենք, ոչ էլ արխային ընկնենք, որ այնտեղ իրականում ոչ մի բան չի կատարվում ու ոչ մի թիրախավորված վիճակ չկա հայերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել