Asekose.am-ը գրում է.

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով  Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների Մեկ պատուհան համակարգով քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին,  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց պատասխաններն ապահովել սահմանված ժամկետներում: Մասնավորապես մարտ ամսին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ուղղված որոշ դիմումների  պատասխանների ուշացման պատճառով քաղաքապետը գրավոր նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է խիստ նկատողություն հայտարարել տվյալ վարչական շրջանների աշխատակազմերի քարտուղարներին. «Բնակիչների կողմից Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին ուղղվող դիմումներին սահմանված ժամկետներում է անհրաժեշտ պատասխանել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել