Օրենքի նախագիծը ռիսկային է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի համար. ՄարտիրոսյանPanorama.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը, որը պայմանականորեն ստացել էր «Fake»-երի դեմ պայքարի նախագիծ անվանումը, այնքան է նեղացնում ինչ-որ սահմանումներ, որ կարող է ապագայում խնդիրներ առաջացնել: Այդ մասին այսօր օրինագծի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

Նրա խոսքով, այսօր աշխարհում լրատվամիջոցներ կարող են ընկալվել Odnoklasnniki-ում, facebook-ում մարդկանց պրոֆիլները, մինչդեռ Հայաստանի օրենսդրական դաշտում լրատվամիջոցների սահմանումները հնացած են: 

«Եթե նույնիսկ ընկերների համար միայն լինի, պրոբլեմի առաջ եք կանգնում, որովհետև ես կարող եմ գրել միայն ընկերներիս համար, ընկերներիցս մեկը share անի ու դա դառնա հրապարակային: Ավելին, եթե ես dropbox-ում ֆայլ եմ դնում բոլորի համար, դա դառնում է լրատվամիջոց»,- նկատեց փորձագետը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել