Բրազիլիայի Ամազոնի անտառում բնակվող բնիկ ցեղերի մարդիկ վախեցած իրենց նիզակներն են թափահարում՝ մինչ նրանց լուսանկարում են ինքնաթիռից:

Նախորդ շաբաթ արված այս լուսանկարները պատկերում են Բրազիլիայի և Պերուի սահմանների մոտ բնակվող արտաքին աշխարհից մեկուսացած բնիկ ցեղերին: Այս ցեղի մարդկանց բնակչության թիվը հասնում է 200-ի: Նրանք բնակվում են Բրազիլիայի Ակրե շրջանում: Երկրի կառավարությունը կապ չի պահպանում նրանց հետ, սակայն հետևում է նրանց տարածքներին: Աշանինկա ցեղի առաջնորդները, ովքեր նույnպես ապրում են այս տարածքում, այս և այլ մեկուսացած ցեղախմբերի հետ կառավարությանն ու տարբեր կազմակերպություններին խնդրել են արտաքին աշխարհի ոտնձգություններից պաշտպանել այս տարածքում ապրող մարդկանց:
«Survival International» կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ցեղախմբերի իրավունքների պաշտպանությամբ, հայտնել է, որ այս ցեղախումբը հացահատիկ է աճեցնում, բանան, գետնանուշ, եգիպտացորեն և այլն:







