Մի հաճելի բան եմ ուզում մատնանշել, որը նկատեցի համացանցում: Երեկ վիճում էինք ֆեյսբուքում Ղրիմի, Ամերիկայի և Ռուսաստանի մասին: Մեկը ռուսախոս ընկերս էր, որը տարիներ շարունակ բնակվում է Մոսկվաում, մյուսը համադասարանցիս, որին շատ եմ սիրում, բայց մեկ-մեկ պատրաստ եմ սպանել իր՝ Ստալինի և Պուտինի նկատմամբ անսահման սիրո համար, մյուսը իմ 20 տարվա ընկերն է, որի հետ ներքաղաքական հարցերի շուրջ հաճախ ծայրահեղ տարբեր կարծիքներ ենք ունենում ու հաճախ ահավոր վեճերի ենք բռնվում, բայց երկուսս էլ գիտակցելով, որ շատ հարազատ ենք, արագ մոռանում ենք լարվածությունը: Բայց երեկ տեղի ունեցած հերթական վեճն ուներ մեկ ակնհայտ առանձնահատկություն. բոլորիս հիմնական նկարը #SAVEKESSAB -ն էր: Ու միևնույն է, թե ով ինչ էր ասում` Կոմունիստը, ռուսաստանբնակ հայը, 2 տարբեր ծայրահեղ կարծիք ունեցողը ու անընդատ վիճող ընկերները, բոլորս միասնական ցավ ունեինք ու մեկ միասնական արյուն էինք կորցրել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=484337688359959&set=np.28048497.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել