Panorama.am-ը գրում է.
Քեսաբում առկա իրավիճակի մասով թուրքական մամուլը պահում է միայն պաշտոնական գիծը, այն է` Թուրքիան դրա հետ կապ չունի, Թուրքիան դատապարտում և պատրաստ է իր օգնության ձեռքը մեկնել բոլոր փախստականներին, այդ թվում և սիրիահայերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով, Լաթաքիայի հատվածում է ապրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընտանիքը և Ասադի ուժը գալիս է Լաթաքիայից և գրոհայինների, այդ թվում և թուրք գրոհայինների թիրախը Լաթաքիան վերցնելն էր, որպեսզի Ասադին թուլացնեն:
«Քեսաբը Լաթաքիայի ճանապարհին էր և կարելի է ասել, որ մեկ հարվածով թուրքերը երկու թիրախի խբեցին` մի կողմից շատ պարսավելի է հայերի առավել դաժան սպանությունները, բայց մյուս կողմից էլ թուրքերը նպատակադրված, թե ակամայից, բայց կարողացան շեղել Քեսաբից քննարկումները այսպես կոչված լրտեսական արտահոսքով: Ուստի Քեսաբի հարցն այսօր ավելի շատ Թուրքիայում քննարկվում է այն կոնտեքստում, թե հայերը փորձում են օգտվել իրավիճակից և ևս մեկ անգամ բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին»,- նշեց թուրքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



