Araratnews.am-ը գրում է.
Մաքս Պլանկի անվան գերմանական կազմակերպությունը և Օքսֆորդի համալսարանի գիտնական Գարեթ Գելենտալը երկու ամիս առաջ հրապարակեցին իրենց հսկայական հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել, թե ինչ մասնակցություն է ունեցել այս կամ այն ժողովուրդը հին ազգերի գենետիկ կապիտալի ձևավորման հարցում։
Շատ կայքեր, ուսումնասիրելով գիտնականների կողմից բացված կայքը, զարմանքով գրեցին, որ չինական «հան» ժողովրդի ձևավորման հարցում հայերն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել։ Բանն այն է, որ «մետաքսե մեծ ճանապարհի» վրա հայերը ակտիվ շփումներ են ունեցել տարբեր ժողովուրդների հետ, քանի որ ներգրավված են եղել ասիական մայրցամաքի առևտրային գործունեության մեջ։ Չինացիների գենոմում հայկական գենը ներկայացված է 4 տոկոսով, ինչը բավականին մեծ թիվ է կազմում։ Համեմատության համար ասենք, որ հարևան ճապոնացիների հետ չինական գենն ավելի քիչ առնչություն ունի, քան հայերի։
Ավելին, Իտալիայի ներկայիս տարածքում ապրող մարդկանց գենոմում «հայկական ներկայությունը» նույնպես բավականին մեծ է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



